Էրդողանն ակնկալում է, որ Պուտինը Թուրքիա կայցելի մարտի 31-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա մարտի 31-ին՝ ՌԴ նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինի և Էրդողանի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Հանդիպման վերջնական օրը, սակայն, հայտնի չէ։