երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության գործով ևս մեկ անձի, որը Տաջիկստանի քաղաքացի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԲԿ» պարբերականին հայտնել է Ներքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Տեղեկությունը հաստատել է նաև ոստիկանության մեկ աղբյուր։

Ձերբակալվածը 2003 թ․ ծնված Ջումոխոն Կուրբոնովն է։ Ահաբեկչության առնչությամբ արդեն կալանավորվել է ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ 4 ենթադրյալ իրագործողները, որոնք նույնպես Տաջիկստանի քաղաքացիներ են։

Մարտի 22-ի երեկոյան զինված անձինք ներխուժել էին Մոսկվայի մարզում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահ, որտեղ պետք է ելույթ ունենար «Պիկնիկ» խումբը։ Նրանք կրակ էին բացել մարդկանց վրա, ինչպես նաև հրկիզել շենքը։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ, 500-ից ավելի մարդ վիրավորվել է։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղը՝ «Վիլայաթ Խորասան»-ը։

  • Կիսվել: