Դուբայում ջրհեղեղ է (տեսանյութ)
Դուբայում հորդառատ անձրևի պատճառով ամբողջությամբ հեղեղվել են Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքի փողոցները, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Դուբայում ուժեղ քամի է մոլեգնում, տեսանելիությունը խիտ անձրևի պատճառով հասել է նվազագույնի։ Տեղի բնակիչների խոսքով՝ քաղաքում անջատվել է հեռուստատեսությունը, չեն աշխատում առաքման ծառայությունները:
Հաղորդվում է նաև, որ կաթվածահար է եղել տրանսպորտը՝ ներառյալ ավիահաղորդակցությունը:
Տեսանյութը՝ այստեղ: