երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը շարունակում է աճել

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը շարունակում է աճել

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվն արդեն մոտ է 75 հազարին, իսկ մահացածների թիվը  2 118 է։ Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել  ավելի քան 16 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն։

Ըստ հրապարակված տվյալների՝ անցած 24 ժամվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 394-ով, մահացու դեպքերինը՝ 114-ով, որոնցից 108-ը Հուբեյի նահանգում։

Առողջապահության պետական կոմիտեն հայտնում է նաև, որ հիվանդանոցային բուժում է ստանում 56,3 հազար մարդ, իսկ 11,86 հազար հիվանդի վիճակը գնահատվում է ծանր:

 

  • Կիսվել: