Բրիտանիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Brexit-ի վերաբերյալ օրենքի նոր նախագծին
Բրիտանացի պատգամավորները կողմ են քվեարկել Brexit-ի վերաբերյալ օրենքի նոր նախագծին։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ։ Նախագծին կողմ է քվեարկել Համայնքների պալատի 329, դեմ՝ 229 անդամ:
Ըստ աղբյուրի՝ սա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի իշխանության գալուց հետո առաջին նիստն էր, որում վարչապետի կառավարությունը հաղթանակ տարավ։
.