Բաքվի փայտանյութի շուկայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութի շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել, որն արդեն երկու ժամից ավելի է՝ չեն կարողանում մարել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ խմբեր, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան, նշվում է միայն, որ նախնական տվյալներով՝ գործարարները մեծ վնասներ են կրել: