շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անկարայում փոթորիկի հետևանքով ծառեր են տապալվել, կան տուժածներ

Անկարայում փոթորիկի հետևանքով ծառեր են տապալվել, կան տուժածներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անձրևի ու փոթորիկի հետևանքով ծառեր են տապալվել, քանդվել են որոշ տների տանիքներ, կան տուժածներ, տեղեկացնում է Ռիո Նովոստի-ն։

Նշվում է, որ քաղաքում սկսված փոթորիկը ժամանակի ընթացքում ուժգնացել է որոշ փողոցներում և ճանապարհների եզրերին, հատկապես Կեցյորեն, Չանկայա, Էթիմեսգուտ, Սինկան և Գյոլբաշի շրջաններում։

Հաղորդվում է նաև, որ կան տուժածներ, իսկ օդերևութաբանները նշում են, որ տեղումներն ու ամպրոպը կշարունակվեն մինչև գիշեր:

  • Կիսվել: