շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը

ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը

ԱՄՆ Պետդեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի բաժնի համակարգող Էլիզաբեթ Ռիչարդը  Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղական կազմակերպությունների ֆինանսավորումը կասեցնելու հարցերը։ Ինչպես պարզաբանում է TRT հեռուստաալիքը, դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում։

Ռիչարդը Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ կքննարկի ահաբեկիչների տեղաշարժերը կանխելու, արգելված կազմակերպությունների ֆինանսական հոսքերը կասեցնելու, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերը։ Նրանք նաև կանդրադառնան ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու միջոցառումներին, ինչպես Թուրքիային, Սիրիային և Իրաքին անմիջապես հարող շրջաններում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում և Աֆրիկայում։

 

Պետքարտուղարության ներկայացուցչի այցը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Իրաք կատարած այցի ֆոնին, որտեղ նա, ի թիվս այլ հարցերի, կքննարկի հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ Անկարայի նոր ռազմական գործողության հարցը։ Այս գործողության մեկնարկը սպասվում է տեսանելի ապագայում՝ Էրդողանի Բաղդադ այցից հետո։

  • Կիսվել: