կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մեկ օրում շուրջ 20 հարված են հասցրել Եմենին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մեկ օրում շուրջ 20 հարված են հասցրել Եմենին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին մեկ օրում շուրջ 20 ավիահարված են հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է շիա «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման կողմից: Այդ մասին հաղորդում է եմենական «Ալ Մասիրա» լրատվամիջոցը։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի օդուժը հինգ հարձակում է կատարել Եմենի Սաադա հյուսիսային նահանգի վրա։

Բացի այդ, ըստ հրապարակման, մոտավորապես 14 հարված է հասցվել Եմենի արևմուտքի ուղղությամբ, թիրախավորվել են տարբեր օբյեկտներ Հոդեյդայի նահանգում, որտեղից, ըստ ԱՄՆ-ի, հութիները հարձակումներ են իրականացնում նավերի վրա։

Բրիտանական ռազմածովային ուժերին առընթեր Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) մարտի 11-ին հաղորդել է Եմենի Սալիֆ նավահանգստից 71 ծովային մղոն դեպի հարավ-արևմուտք նավի վրա իրականացված գրոհի մասին:

Ավելի ուշ վարչությունը հաղորդել է, որ նավապետից տեղեկություն է ստացել նավից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի մասին։ Նավին ու անձնակազմին վտանգ չի սպառնում, կոալիցիայի ուժերը հետաքննում են միջադեպը։

Հութիները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսային մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան, Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում պարբերաբար գրոհում են Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող նավերը՝ ի աջակցություն պաղեստինցիների։ Նրանք հայտարարել են, որ չեն դադարեցնի հարվածները, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին ամիսներին մի քանի անգամ հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին։

  • Կիսվել: