երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունն առնչություն չունի Իրան-Իսրայել լարվածության հետ. Թուրքիայի ՊՆ

ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունն առնչություն չունի Իրան-Իսրայել լարվածության հետ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ առաջիկայում իրականացվելիք համատեղ F-16-ի զորավարժությունների վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ նշվել է, որ այն առնչություն չունի վերջերս Իրանի և Իսրայելի միջև ծագած լարվածության հետ:

Նշենք, որ ապրիլի 15-ին և 17-ին Թուրքիայի օդային տարածքում ԱՄՆ-ին պատկանող ինքնաթիռներով և F-16-երի ուղեկցությամբ իրականացվելու են օդում վառելիքի լիցքավորման և համատեղ հարձակման վերահսկիչ ուսումնական վարժություններ:

  • Կիսվել: