ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև

Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է հանդիպման հիմնական արդյունքերին։

Հաջիևը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Ռուսաստանի դերն ու ջանքերն այս ոլորտում։

Նա նշել է նաև, որ ադրբեջանական կողմը շատ դրական է գնահատում այս այցի արդյունքները։ Այցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններին, փոխադարձ ներդրումներին, հումանիտար և այլ հարցերի։ Որպես դրական զարգացում հատկապես կարևորվել է ապրանքաշրջանառության աճը։ Հաջիևը նշել է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներում առկա է դրական դինամիկա։

  • Կիսվել: