շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 «Ադրբեջանցի զինվորը է մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով»․ Ադրբեջանի ՊՆ

«Ադրբեջանցի զինվորը է մոլորվել է եղանակային վատ պայմանների պատճառով»․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրենց զինծառայողներից մեկը Լաչինի շրջանում մոլորվել է, և որոնողական աշխատանքներ են ընթանում։

«Փանահով Ռուսլան Էլդանիզ օղլուն, տեղաշարժվելով Լաչինի շրջանի դիրքերի միջև, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կորցրել է կողմնորոշիչները և մոլորվել: Անմիջապես սկսվել են նրա որոնումները, որոնք ներկայումս շարունակվում են»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

 Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը հայտնել էր, որ այսօր առավոտյան Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայողներ անցել են սահմանը, որից մեկը բռնվել է, մյուսը փախել է

ՀՀ ՊՆ-ից դեռևս պաշտոնական արձագանք չկա։

  • Կիսվել: