կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանական լրատվամիջոցները հերքում են Զելենսկու այցի մասին լուրը

Ադրբեջանական լրատվամիջոցները հերքում են Զելենսկու այցի մասին լուրը

Ադրբեջանական լրատվամիջոցը հերքում է Ուկրաինայի նախագահի՝ Անդրկովկասյան տարածաշրջան ենթադրյալ այցի մասին լուրերը։

Մասնավորապես, ադրբեջանական Musavat-ը հերքել է հայկական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, թե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կայցելի Ադրբեջան։

Ըստ այդ տեղեկությունների՝ Զելենսկին Անդրկովկասյան տարածաշրջան կատարած իր այցի շրջանակներում, որն իբրև թե կմեկնարկի մարտի 4-ին, նախատեսում է այցելել ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան։

«Մուսավաթը», վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները, ընդգծում է, որ «այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», քանի որ Զելենսկու այց Ադրբեջան նախատեսված չէ։ Հրապարակման մեջ նշվում է, որ տեղեկությունը տարածել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին տեղեկությունը հայտնվել է Երեւանի եւ Մոսկվայի հարաբերություններում լարվածության նկատելի աճի ֆոնին։

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել էին Վոլոդիմիր Զելենսկու Հայաստան կատարելիք այցի մասին։ 

  • Կիսվել: