հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմին 19 մլն դրամ հատկացվեց

Վարչապետի աշխատակազմին 19 մլն դրամ հատկացվեց

Կառավարության որոշմամբ վարչապետի աշխատակազմին հատկացվեց 19 մլն դրամ: Ըստ նախագծի հիմնավորման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով վարչապետի աշխատակազմին 2019 թվականին անհրաժեշտ է հատկացնել 19 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):

Միջոցները կտրամադրվեն կառավարության պահուստային ֆոնդից: Հարցը չզեկուցվող էր, և նախագծի 3-րդ կետը՝ գաղտնի:

 

  • Կիսվել: