շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահե Հովհաննիսյանը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարն այսօր ստորագրել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի փոփոխություն

Վահե Հովհաննիսյանը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարն այսօր ստորագրել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի փոփոխություն

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին այսօր ստորագրել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի թիվ 2 փոփոխությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Իրականացվող փոփոխությամբ կողմերի միջև 2016 թ. մայիսի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրի արժեքն ավելացել է 2.72 մլն եվրոյով: Ներգրավվելիք նոր վարկային միջոցները ծրագրի շրջանակներում նախատեսված վարկային ու դրամաշնորհային միջոցների հետ միասին ուղղվելու են Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցային լուսավորության համակարգերի արդիականացմանը:

Ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ ֆինանսների նախարարի և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարի առանձնազրույցը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող և ապագայում նախատեսվող ծրագրերի շուրջ:

  • Կիսվել: