հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վաղը քննարկելու ենք ջրի սակագնի փոփոխության հարցը

Վաղը քննարկելու ենք ջրի սակագնի փոփոխության հարցը

Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Գործող 208,4 դրամ սակագինը նվազեցվում է մինչեւ 206 դրամ: Կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, ընդամենը սուբսիդիայի մեծությունը կփոխվի:

Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,–ասաց նա։

  • Կիսվել: