կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքում ՀՀ երկու քաղաքներում կխնայվի 135 ՄՎժ էներգիա

ՎԱԷՀՔ ծրագրի արդյունքում ՀՀ երկու քաղաքներում կխնայվի 135 ՄՎժ էներգիա

ՎԱԷՀՔ ծրագրի փակման արարողության ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին ասաց, որ էներգիայի օգտագործման նվազեցումը կօգնի պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Նա կարծում է, որ էներգիայի նկատմամբ մարդկանց մոտեցման փոփոխության համար նախ պետք է փոխել մարդկանց մտածելակերպը:

Ըստ Վիկտորինիի՝ օգտագործելով արևի էներգիա՝ Հայաստանը հնարավորություն է ստանում նվազեցնել ներմուծվող էներգիայի պաշարը և դառնալ ավելի անկախ։

Հիշեցնենք, որ 2014 թ.-ից «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակն քաղաքներում» ծրագիրը, որի շրջանակում վերոնշյալ քաղաքներում լայնածավալ աշխատանքներ են տարվել՝ միտված արևային էներգիայի օգտագործմանն ու էներգիայի արդյունավետ ծախսմանը։ Ծրագիրը համաֆինանսավորել են Վայքի և Սպիտակի համայնքապետարանները:

Ծրագրի շրջանակում 45 շենքեր ամբողջությամբ վերականգնվել են՝ 33-ը Սպիտակում, և 12-ը՝ Վայքում, հասարակական շենքերում տեղադրվել են արևային մարտկոցներ։

ՎԱԷՀՔ ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանն ասաց, որ ծրագրի արդյունքը պետք է լինի 45 բազմաբնակարան և 2 հանրային շենքերում 15-30% էներգախնայողությունը: «Արդյունքում երկու քաղաքների էներգետիկ հաշվեկշռում տարեկան 135 ՄՎժ էներգիա կխնայվի»,-վստահեցրեց նա:

  • Կիսվել: