երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է. Իրանի դեսպան

Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է. Իրանի դեսպան

Արևմտյան Ասիայում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին իրանական կողմի դիրքորոշումը հրավիրած ասուլիսում ներկայացրել է մեր երկրում Իրանի դեսպանը: Մեհդի Սոբհանին խոսել է նաև Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն Բրյուսելում կայացած հանդիպման մասին:

Դեսպանը նշել է, որ Թեհրանը դեմ չէ Հայաստանի տնտեսության զարգացմանը, նաև արտաքին քաղաքականության դիվերսֆիկացմանը: «Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ այս հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։

Նրանք ասել են, որ հանդիպման նպատակը եղել է Հայաստանի տնտեսությունը հզորացնելը և Ղարաբաղից տեղահանվածների համար աջակցություն ստանալը։ Մենք դեմ չենք Հայաստանի իշխանությունների՝ տնտեսությունը զարգացնելու և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրները լուծելու ջանքերին։ Տնտեսական խնդիրների լուծման ուղիներ գտնելը Հայաստանի իրավունքն է»,- ասել է Սոբհանին:

  • Կիսվել: