կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Երեկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են եղել Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր։ Դրանց շուրջ ծավալված քննարկման ընթացքում արվել են առաջարկություններ։

Նիստի վերջում Կառավարման խորհուրդը հավանություն է տվել քննարկված բոլոր հարցերին, և դրանք քվեարկությամբ հաստատվել են։

  • Կիսվել: