հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեսչական մարմինը տնտեսվարողների ոսկեղենի նկատմամբ ստուգումներ է սկսել. Դա պարբերական բնույթ է կրելու

Տեսչական մարմինը տնտեսվարողների ոսկեղենի նկատմամբ ստուգումներ է սկսել. Դա պարբերական բնույթ է կրելու

2023 թվականին հավատարմագրվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոսկու փորձարկման լաբորատորիան:

Տեսչական մարմնից հայտնում են, որ սույնով պայմանավորված՝ Տեսչական մարմինը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, հարգադրոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների և չափումների միասնականության ապահովման նկատմամբ ստուգումներ է իրականացնում՝ համաձայն ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների: 

 

Ստուգումները կրելու են պարբերական բնույթ:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թանկարժեք մետաղների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հորդորում է խստորեն հետևել իրավական նորմերի  պահանջներին:

Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն կարող եք ստանալ՝ այցելելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի www.msib.am պաշտոնական կայքէջի «Օրենսդրություն» բաժին կամ զանգահարելով 060 68 02 42 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: