կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սպառողական գների 0.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի 1.3% նվազումով

Սպառողական գների 0.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի 1.3% նվազումով

2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.3% և 0.2% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% նվազումով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է 1.8% և 0.3%:

2019թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478.2 դրամ, ինչը ցածր է 2018թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից 1.3%-ով (484.7 դրամ):

  • Կիսվել: