շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔՊ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ ռիսկեր է ենթադրում այն, որ ԶՊՄԿ-ի՝ 2023-ին վճարածը կրկնակի նվազել է 2022-ի համեմատ

ՔՊ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ ռիսկեր է ենթադրում այն, որ ԶՊՄԿ-ի՝ 2023-ին վճարածը կրկնակի նվազել է 2022-ի համեմատ

2022 թվականին ԶՊՄԿ-ն վճարել է 142 միլիարդ դրամ հարկ, բայց 2023 թ. տվյալներով կրկնակի իջել է՝ հասնելով 70 միլիարդի: Հասկանում եմ, որ 15 միլիարդ դրամ տուգանք է եղել, նաև կապում եմ նոր ընդունված ռոյալթի համակարգի հետ։ Գնային փոփոխությունը 7 տոկոս է եղել, բայց ծավալները չեն փոխվել։ 70 միլիարդի մեջ ներառվա՞ծ է ռոյալթիի երրորդ կոմպոնենտը, թե՞ ոչ։ Այս հարցն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։

Նրա հարցին պատասխանեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Երեք գործոն կա՝ առաջինը նշեցիք, երկրորդը՝ մետաղի տուրքը չկա և երրորդը խտանյութի միջազգային գներն են։ Երրորդ կոմպոնենտը շահութաբերության բարձր մակարդակ էր ենթադրում, որը չի եղել։

Գաղափարն այն էր, որ ունենանք նույն գործոնը, որով մետաղի տուրքը սահմանվեց, այդ պահին ռեկորդային գներ ունեինք։ Եթե էլի տարի գա, որ գների այդպիսի պիկ կլինի, երրորդ կոմպոնենտը կսկսի աշխատել»,-նշեց նա:

 

 

  • Կիսվել: