երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քննարկվում է ԵՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման հարցը

Քննարկվում է ԵՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման հարցը

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի՝  ԵՏՄ-ի տարածքում ռոումինգի չեղարկումն ավելի արագ կլինի, քան եղավ Եվրամիությունում։

«Եվրամիության փորձով մենք կարող ենք ասել, որ սա անչափ դժվար, քրտնաթոր եւ երկարատեւ աշխատանք է, այնտեղ այս գործընթացը տեւել է 10 տարի: Մենք հույս ունենք, որ մեզ մոտ ավելի վաղ տեղի կունենա»,- ասել է նա:

Նրա խոսքով վերջին մի քանի տարիներին հաջողվել է մի քանի անգամ նվազեցնել ԵՏՄ-ում ռոումինգի վճարը։ Իսկ չեղարկումը կախված է դրան բիզնեսի պատրաստ լինելուց եւ 5 երկրների կառավարությունների ջանքերից։

«Հիմա մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որոնք գործունեություն են իրականացնում 5 երկրների տարածքներում, որ նրանք Ռուսաստանի Դաշնության օրինակով համաձայնության գան եւ Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկեն»,- ասել է Սարգսյանը և հավելել, որ կոլեգիան արդեն դիմել է ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին հարցը մշակելու խնդրանքով, որպեսզի ինչպես Ռուսաստանում, այդպիսի առանց ռոումինգային ռեժիմ  ստեղծվի եվրասիական տարածքում: 

Նա ասել է նաև, որ այս ճանապարհին առաջին քայլ կարող է դառնալ Միության 5 երկրների՝ Հայաստաիը, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի միջեւ միջազգային զանգերի կատարման ծառայությունների միասնական սակագնային տարածքի ստեղծման մասին համաձայնագրի կնքումը: 

  • Կիսվել: