երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետբյուջեի փաստացի կատարողականը լինելու է 1 տրլն 461 մլրդ դրամի շրջանակներում. Անանյան

Պետբյուջեի փաստացի կատարողականը լինելու է 1 տրլն 461 մլրդ դրամի շրջանակներում. Անանյան

2019 թվականին պետական բյուջեի եկամուտները կլինեն 101 միլիարդ դրամի շրջանակներում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նշենք, որ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2019 թ-ին պետական բյուջեի եկամուտները կգերակատարվեն առնվազն 89 մլրդ դրամով, և կառավարությունը կարող է ձգտել մինչև 100 մլրդ դրամով գերակատարման:

Դավիթ Անանյանն էլ նշեց, որ պետական բյուջեի փաստացի կատարողականը լինելու է 1 տրիլիոն 461 մլրդ դրամի շրջանակներում. «Եթե մենք մի պահ ԱԱՀ դեբետների ցուցանիշը, որը կանխատեսվում է, որ կլինի շուրջ 42 մլրդ դրամի վերադարձ, արդեն այսօր ունենք մոտ 40.5 մլրդ վերադարձ, եթե հիպոթետիկ գումարենք այդ 42 մլրդ-ը 1 տրիլիոն 461 մլրդ-ին, մենք ըստ էության ունենք 1 տրիլիոն 502 մլրդ-ի շրջանակներում փաստացի կատարողական: Եվ սա եղել է այն հիմքը, որի հիման վրա մենք որոշում ենք կայացրել նաև հին պարտքերը վերադարձնել»։

Դավիթ Անանյանը նաև ասաց, որ պետբյուջեի եկամուտներն էլ փաստացի լինելու են 101 մլրդ-ի շրջանակներում:

Նրա խոսքով՝  այս տարի ավտոմեքենաների աննախադեպ ներհոսքի արդյունքում հարկային եկամուտների աճը 55 մլրդ դրամի շրջանակներում է: «Նախորդ տարի տնտեսավարողներին վերադարձրել ենք 97 մլրդ ավելացված արժեքի հարկ, ապա այս տարի այսօրվա դրությամբ արդեն 153 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք ավտոմեքենաների հոսքից ունեցել ենք 55 մլրդ դրամ, որը հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, չենք ունենա, միաժամանակ ետ ենք վերադարձրել 65 մլրդ դրամ»,- ասաց Դավիթ Անանյանը։

Նա նաև հայտնեց, որ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ գերավճարների հանրագումարային մեծությունը կազմել է 275 մլն դրամ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ այն կազմում է 82 մլրդ դրամ:

  • Կիսվել: