շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետական մարմիններին ամրացված մեքենաների թիվը ի կրճատման տեսանկյունից կարևորվել է

Պետական մարմիններին ամրացված մեքենաների թիվը ի կրճատման տեսանկյունից կարևորվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման և մասնավորեցման դրամական արժեքը կազմել է 34․9 մլրդ դրամ, որը շուրջ 14․2 մլրդ դրամով ավելի է 2022 թ․ ցուցանիշից։

Պետական մարմիններին ամրացված ավտոմեքենաների թվաքանակի կրճատման տեսանկյունից կարևորվել է 2023 թ․ օտարված տրանսպորտային միջոցների թիվը, որը կազմել է 488՝ 386-ով ավելի 2022 թվականից։ Օտարված տրանսպորտային միջոցների ընդհանուր արժեքը կազմել է 340 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 166%-ով։ Տրանսպորտային միջոցների օպտիմալացման առումով խոսվել է 2024 թ․ նախատեսվող՝ մեքենաների հատկացման նոր չափորոշիչներից և գործընթացի կենտրոնացված կառավարումից։

Վարձակալությունից մուտքերը կազմել են շուրջ 674 մլն դրամ, որը 43․2 %-ով ավելի է 2022 թ․ ստացված մուտքերից։

Հաշվետվության ներկայացման ընթացքում նշվել է, որ 2023 թ․ կատարված գործարքների արդյունքում ներդրողները ստանձնել են ընդհանուր 37 մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։

  • Կիսվել: