երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը 6 օրով արձակուրդ է ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին

Փաշինյանը 6 օրով արձակուրդ է ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6 օրով արձակուրդ է ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր՝ 2024 թվականի փետրվարի 1-5-ը ներառյալ:
  2. Հովհաննես Մարտիրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը:

  • Կիսվել: