կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Օտարերկրացիներին ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ Ուլնեցի 31 հասցեում գտնվող մասնաճյուղում

Օտարերկրացիներին ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ Ուլնեցի 31 հասցեում գտնվող մասնաճյուղում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ Երևանի Կ․ Ուլնեցի 31 հասեցում գտնվող մասնաճյուղում։

«Տեղեկացնում ենք, որ 25.03.2024 թ-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում»,- ասված է ՆԳՆ-ի տարածա հաղորդագրության մեջ:

Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են.

- ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,
- Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,
- ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,
- Վարչական տուգանքի վճարում։

  • Կիսվել: