երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Օրինագիծ, որը կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին. Թունյան

Օրինագիծ, որը կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին. Թունյան

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է.

«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն տվեց իմ, Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի նախաձեռնությանը։
Հիշեցնեմ, որ առաջարկել ենք եկամտային հարկից ազատել մասնավոր ընկերությունների կողմից թողարկված պարտատոմսերից ստացված եկամուտը, դիվիդենտի հարկից ազատել ցուցակված ընկերությունների բաժնետոմսերը և ԱԱՀ-ից ազատել բորսայում միջնորդական ծառայությունները։

Համոզված եմ, որ այս օրինագիծը (եթե ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ հաստատվի) կակտիվացնի արժեթղթերի շուկան և կնպաստի տեղական ու օտարերկրյա ներդրումների հոսքին»։

  • Կիսվել: