կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու. Աստված չանի` մի տեղ ֆիքսեցինք սուբվենցիոն ծրագրերով իրականացված անորակ աշխատանք. վարչապետ

Ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու. Աստված չանի` մի տեղ ֆիքսեցինք սուբվենցիոն ծրագրերով իրականացված անորակ աշխատանք. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ համայնքներին 2019-ի պետբյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի` այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին հատկացնել ևս 363,351.6  հազար դրամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 21 համայնքներին հատկացվելիք 29 ծրագրերի մասին է:

Պապիկյանը հայտենց. «Այս պահին շինարարական աշխատանքներն ընթանում են, համայնքն իր համաֆինանսավորման բաժինը հատկացրել է, հիմա կառավարության բաժինը հատկացնելու ժամանակն է»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը`հիշելով, որ նախորդ տարի խոսվում էր 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասին. «Այս տարի ռեալ կարողանո՞ւմ ենք այդ 10 մլրդը և ընդհանուր 24 մլրդ դրամի ծրագրերն իրականացնել»:

Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ ինչ-որ հատված` տարբեր խնդիրներով պայմանավորված, կմնա և կտեղափոխենք հաջորդ տարի, բայց պետության համաֆինանսավորումը կկազմի 8,5-9,5 մլրդ դրամ: Ըստ էության դա մեր կողմից ապահովվել է»:

Փաշինյանը նկատեց. «Փաստորեն այս տարի էլ 100 տոկոսանոց կատարողական չենք կարողանում ունենալ: Երբ ունենանք հարյուր տոկոսով ապահովում, պետական մասնակցությունը կավելացնենք 2 մլրդ դրամի չափով: Աստված չանի, որ մի տեղ ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել սուբվենցիոն ծրագրերով և այդ աշխատանքն ընդունվել է: Ոչ մի տիպի կոմպրոմիս չի լինելու: Ոչ մի անորակ աշխատանք չպետք է արվի»:

 

  • Կիսվել: