կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄՊՀ-ն ուսումնասիրում է փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան. նախաձեռնվել է հանդիպումների շարք շահագրգիռ անձանց հետ

ՄՊՀ-ն ուսումնասիրում է փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան. նախաձեռնվել է հանդիպումների շարք շահագրգիռ անձանց հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպումների շարք փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների հետ ոլորտում առկա մրցակցային հարցերի քննարկման նպատակով, որի շրջանակում այսօր հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային խորհրդի, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովի որոշմամբ այս տարի 5 ապրանքային շուկաների շարքում ուսումնասիրվելու է նաև փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան, և այս հանդիպումները նպատակ ունեն անմիջապես շահագրգիռ անձանցից լսել մրցակցային խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են իրենց գործունեության ընթացքում, և որոնք կարող են խաթարել շուկայում մրցակցությունը: 

Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցադրումներ են բարձրացրել, որոնք առնչվում էին մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների կողմից պարտատոմսերի թողարկումներին, պետական գնումների մրցույթներին մասնակցությանը, համակենտրոնացումներին, պետության կողմից մասնավոր ոլորտի գործառույթների իրականացմանը և այլն: Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ:

  • Կիսվել: