չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեր պարտքն է երաշխավորել քաղաքացու վստահության շարունակական ամրապնդումը․ Գեղարքունիքի մարզպետ

Մեր պարտքն է երաշխավորել քաղաքացու վստահության շարունակական ամրապնդումը․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել քաղաքացու օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով:

Երկրի քաղաքացիների գիտակցության մեջ քաղաքացիության արժեքների ամրագրումն ու քաղաքացի լինելու առաքելության շատ կարևոր է: Այս տոնի հիմքում դրված միասնականության և համերաշխության գաղափարը հրաշալի ուղերձ է բոլորիս համար և առիթ՝ հիշելու քաղաքացիների իրավունքների և պետության՝ քաղաքացիների հանդեպ ունեցած պարտավորությունների մասին:

Պետության ամրության հիմքը քաղաքացու բարձր վստահությունը և պետության կողմից նրա բոլոր իրավունքների և ազատությունների լիարժեք ապահովումն է: Մեր պարտքն է երաշխավորել քաղաքացու վստահության շարունակական ամրապնդումը, իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարական բարձր արժեքները:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն»,-նշված է ուղերձում։

  • Կիսվել: