երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք առայժմ Օղակաձեւ զբոսայգու զարգացման նախագծի մասնակից չենք. «Green Rock Management»

Մենք առայժմ Օղակաձեւ զբոսայգու զարգացման նախագծի մասնակից չենք. «Green Rock Management»

Մենք առայժմ Օղակաձեւ զբոսայգու զարգացման նախագծի մասնակից չենք, Երեւանի քաղաքապետարանի հետ ստորագրված փաստաթուղթ չկա, որեւէ պարտավորություն մենք առայժմ չենք ստանձնել։ Այս մասին «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգը եւ տեղի պահանջմունքները» թեմայով կոնֆերանսի ժամանակ մարտի 6-ին ասել է «Green Rock Management» ընկերության մարկետինգի տնօրեն Աննա Սալոմեն։

Նա տեղեկացրել է, որ ընկերությունը ներկայացրել է նախագիծ՝ հուսալով, որ համագործակցության դեպքում կհաջողվի գտնել ամենալավ լուծումը հանրային քննարկումների անցկացման միջոցով։ «Մենք հետազոտություն ենք իրականացրել, թե ինչ են ցանկանում տեսնել քաղաքացիները։ Մենք պատրաստ ենք ներկայացնել արդյունքները եւ սկսել բաց քննարկում փորձագետների եւ շահագրգիռ կողմերի հետ։ Թենիսի կորտերը կարեւոր պատմամշակութային բաղադրիչ են Օղակաձեւ զբոսայգու համար, եւ այդ հարցին մենք անպայման կվերադառնանք»,- նշել է Աննա Սալոմեն։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ «կանաչ գոտու» վերականգնման նախագծի շրջանակում թենիսի կորտերը ԵՊՀ շենքի դիմացից պետք է տեղափոխվեն այլ տեղ։

  • Կիսվել: