Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. Պեկ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․
օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 81 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույց,
մեքենայի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված «SAMSUNG GALAXY» տարբեր մակնիշի 32 բջջային հեռախոս
մաքսային հսկողությունից թաքցնելով օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ոսկենման մետաղից շղթաներ
7 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված և չհայտարարագրված 4260 տուփ ծխախոտ
մաքսային ծառայողները մարդատար տրանսպորտային միջոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։