կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում գումար հատկացրեց Երևան քաղաքի Արշակունյաց 4 հասցեում գործող շենքի (Մամուլի տուն) հին վերելակի նորով փոխարինման աշխատանքների իրականացման համար:

Ըստ հիմնավորման՝ շենքի վերելակներից մեկը տեղադրվել է 1982թ-ին։ Վերջին տարիներին վերելակը հաճախ խափանվում է՝ ստեղծելով շենքում տեղակայված բազմաթիվ վարձակալների և նրանց այցելուների կյանքի համար վտանգ: Ուստի, հին վերելակի նորով փոխարինումն անհրաժեշտ է վերջիններիս կյանքի անվտանգության ապահովման և բնականոն աշխատանքի համար:

Հին վերելակի նորոգումը պատճառում է ֆինանսական մեծ կորուստներ։ Նոր վերելակի ձեռքբերման համար անհրաժեշտ է 11,790 հազար դրամ:

  • Կիսվել: