շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարևորվել են կարևորել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումը և առևտրաշրջանառության ծավալների աճը

Կարևորվել են կարևորել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումը և առևտրաշրջանառության ծավալների աճը

Փետրվարի 8-ին նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Բանգլադեշ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրեն Աշրաֆ Ահմեդի և պալատի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Հանդիպման ընթացքում Նարեկ Տերյանը կարևորել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումը և առևտրաշրջանառության ծավալների աճը:

Հանդիպման ընթացքում «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Էդիկ Հարությունյանը բանգլադեշցի գործարարներին և Դաքայի առևտրաարդյունաբերական պալատի (DCCI) տնօրենների խորհրդին ներկայացրել է ՀՀ ներդրումային գրավչությունն ու հնարավորությունները։

Քննարկվել են երկու երկրների գործարարների շրջանում փոխադարձ իրազեկվածության բարձրացմանը միտված անհրաժեշտ քայլերը:

  • Կիսվել: