երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարությունը շարունակում է բանակցությունները Google-ի և PayPal-ի հետ

Կառավարությունը շարունակում է բանակցությունները Google-ի և PayPal-ի հետ

ՀՀ կառավարությունը շարունակում է Google-ի և PayPal-ի հետ բանակցությունները, որոնք միտված են այդ ընկերությունների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների հայաֆիկացմանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` այս մասին դեկտեմբերի 17-ին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք մի քանի խնդիր ունենք YouTube-ի, Google Maps-ի, PayPal-ի և Google Play-ի հետ կապված: Այս ուղղություններով բավական լուրջ աշխատանքներ ենք տանում, սփյուռքի հետ ենք համագործակցում: Մեր սփյուռքի այն հայրենակիցները, որոնք աշխատում են այդ կազմակերպություններում, նույնպես ներառված են այդ աշխատանքներում: Աշխատանքային ընթացք է, գնահատականներ այս պահին չեմ կարող հնչեցնել, բայց այս տեմպերով եթե գնանք, բավական արագ կհասնենք արդյունքի»,- ասաց Արշակյանը:

Հարցին, թե արդյոք կա՞ հավանականություն, որ այդ արդյունքը կլինի 2020թ., նախարարը պատասխանեց, որ այո` կա այդ հավանականությունը:

  • Կիսվել: