շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը

Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը

Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով սահմանվում  են թեմատիկ հարկային ստուգումների ռիսկը, ռիսկի համակարգի նկարագրությունը, հարկ վճարողների խմբավորումը, ռիսկային չափանիշների ընդհանուր նկարագիրը, այդ չափանիշների գնահատումը և գնահատման պարբերականությունը:

Նշենք, որ գործող կարգավորումներով նախատեսվում է  ՀՀ հարկային օրենսգրքի 332-րդ հոդվածում լրացնել 5-րդ մաս, որի համաձայն հարկային մարմինը թեմատիկ հարկային ստուգումն իրականացնում է ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ: Ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ հարկային մարմինը՝ դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որում պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը, գաղտնի է և ենթակա չէ հրապարակման:

 

Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է նախագիծը, որով հաստատվում է հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:

  • Կիսվել: