երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը 6,8 մլրդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունը 6,8 մլրդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարության մարտի 14-ի նիստին հաստատվեց որոշման նախագիծ, որով ֆինանսական միջոցներ կհատկացվեն մի շարք ճանապարհահատվածների շինարարության շարունակման, ավարտման կամ նոր հատվածների կառուցում սկսելու համար, ինչպես նաև մի շարք պայմանագրերի վերջնական՝ 5 տոկոսը վճարելու համար: Այդ մասին որոշումը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Նախագծով 6 միլիարդ 874 միլիոն դրամ է նախատեսված, և ճանապարհների երկարությունն է 57,2 կմ այս նախագծի շրջանակներում»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ճանապարհները, որտեղ որոշմամբ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել: Ըստ այդմ՝ նախատեսվում է Սյունիքի մարզում Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ ճանապարհի հիմնանորոգում: Կվերանորոգվի նաև Ենոքավան-Կարմիր գյուղ՝ 6,3 կիլոմետրանոց ճանապարհը, որը Իջևանի խաչմերուկից՝ գլխավոր մայրուղուց, բարձրանալու է մինչև Ենոքավան, իսկ մինչև տուրիստական կլաստեր տանող գրունտային ճանապարհը կվերանորոգվի այլ ծրագրով:

  • Կիսվել: