երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը 500 միլիոն դրամ է հատկացրել Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար

Կառավարությունը 500 միլիոն դրամ է հատկացրել Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար

Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 

Կառավարությունը 500 միլիոն դրամ է հատկացրել Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման համար

 
Сохранить
Համօգտագործել
 

Կառավարությունը 500 միլիոն դրամ է հատկացրել Արթուր Ալեքսանյանի անվան նոր 
սպորտային համալիրի կառուցման համար 

 16:28, 25 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 

 
Scroll Down

Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված  ըմբշամարտի,  ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:

Ընդհանուր առմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով` տնտեսումների հաշվին  1 մլրդ 77 մլն դրամ է հատկացվել 2020 թվականին սկսված մարզական, կրթական և մշակութային հաստատությունների շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման ու նախագծային աշխատանքները շարունակելու համար: Հատկացման շրջանակում մասնավորապես կիրականացվեն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի նախագծման, Մնջախաղի պետական թատրոնի վերակառուցման, Հայաստանի պատմության թանգարանի օդափոխության համակարգի ներդրման և այլ աշխատանքներ:

  • Կիսվել: