շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կապիտալի շուկան դառնում է ավելի բազմազան ու հետաքրքիր. Քերոբյան

Կապիտալի շուկան դառնում է ավելի բազմազան ու հետաքրքիր. Քերոբյան

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Էլեկտրական Ցանցերը հաջողությամբ տեղաբաշխել են 32 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկման ամբողջ ծավալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Կապիտալի շուկան դառնում է ավելի բազմազան ու հետաքրքիր, բայց և այնպես, դեռևս թերագնահատված թողարկման պոտենցիալ ունեցող ընկերությունների կողմից։

Միջին և խոշոր ընկերություններին կոչ եմ անում ավելի ուշադիր ուսումնասիրել թողարկման հնարավորություններն այս տարի, մանավանդ որ կառավարությունը փոխհատուցում է թողարկման ծախսերի զգալի մասը, իսկ պարտատոմսերի պարագայում նաև տոկոսային ծախսերի մի մասը, իսկ

Կենտրոնական բանկը ռեպո և հակադարձ ռեպո գործարքների հնարավորությամբ ավելի է "քաղցրացնում" նման ներդրումները։

Կառավարության համապատասխան ծրագրի հղումը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: