երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ․ ՊԵԿ

Հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մշակել է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված և 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկներ՝ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։

Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: