երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած Իտալիայի Հանրապետության եկամուտների գործակալության պատվիրակությանը՝ գործակալության նախագահի տեղակալ Պաոլո Վալերիո Բարբանտինիի գլխավորությամբ։

Հանդիպմանը Ռուստամ Բադասյանը կարևորել է երկու երկրների հարկային մարմինների միջև արդեն իսկ կայացած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներն առանց սահմանների» (TIWB-Tax Inspectors without borders) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի հաջող իրականացումը։

Քննարկվել են նաև երկու մարմինների միջև արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորությունները և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առկա տրանսֆերային ստուգումների և նախնական գնագոյացման պայմանավորվածության (Advanced Pricing Agreement) շրջանակից բացի, համագործակցությունը կներառի նաև հարկային վարչարարության ընթացքում մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության գործիքների կիրառման կարողությունների զարգացումը։

Հաշվի առնելով կողմերի՝ հարկային ոլորտում փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով արձանագրվել է նշված շրջանակում հետագա աշխատանքների իրականացումը։

Возможно, это изображение 2 человека

  • Կիսվել: