երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ն ՏՏ ոլորտում նախկինի պես մրցունակ չէ, պետք է կառավարության կողմից էլ ներդրում լինի, որ ավելի որակով արդյունք ստանանք․ «Սիներջի» ընկերության տնօրեն

ՀՀ-ն ՏՏ ոլորտում նախկինի պես մրցունակ չէ, պետք է կառավարության կողմից էլ ներդրում լինի, որ ավելի որակով արդյունք ստանանք․ «Սիներջի» ընկերության տնօրեն

ՏՏ ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթի վերաբերյալ Խորհրդարանական լսումներին խոսեց նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ով անցնում է առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։

Նոր փաթեթով առաջարկվում է օրենքով արտոնություններ տալ ոլորտին և քննարկվում է երկու մոդել՝ եկամտհարկից որոշ տոկոս վերադարձնել աշխատակցին, մյուսը՝ իրավաբանական անձին։

Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ իրավաբանական անձին վերադարձնելով՝ վերդարձնում են նաև աշխատակցին, քանի որ ղեկավարությունն է որոշելու՝ վերդարձնել մարդկանց, թե ուղղել ոլորտի այլ ճյուղի զարգացմանը։

Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ ՏՏ ոլորտում աշխատավարձը  3,8 անգամ ավելի բարձր է, քան միջին աշխատավարձը Հայաստանում։ «Դա հիմնարկի համար ծախս է, այնպես չի, որ թոշակ են տվել աշխատողներին կամ նվեր, աշխատավարձը բարձրացել է շատ ավելի արագ, քան աշխատողականությունը կամ մյուս ցուցանիշները։ Սրանից 25 տարի առաջ ՀՀ-ն շատ ավելի մրցունակ էր միջազգային շուկայում։ Աշխատավարձերը ցածր էին, բայց հնարավորությունները մեծ էին։ Այսօր մենք այդքան մրցունակ չենք, պետք  է հասկանանք, պետք է նաև մտածենք ընկերությունների մասին, ոչ թե անհատների, ընկերությունն է լինում մրցունակ, ոչ թե անհատը»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է դիտարկել ներդրում՝ ընկերության մեջ։  

«Ներսի փողերը չեն պտտվում, դրսից լրացուցիչ գումար է մտնում Հայաստան, մտածենք, որ եթե ներդրում անողները դժվարության մեջ են, կառավարության կողմից էլ ներդրում լինի, որ ավելի որակով արդյունք ստանանք»,-ասաց նա։

  • Կիսվել: