շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ-ից սև և գունավոր մետաղների արտահանման ժամկետը կերկարաձգվի

ՀՀ-ից սև և գունավոր մետաղների արտահանման ժամկետը կերկարաձգվի

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին նախագիծը։

Առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման արգելքի ժամկետն ավարտվելուց հետո (29.07.2024թ.), այս նախագծով սահմանել սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ը։

Միևնույն ժամանակ առաջարկվում է գործադիրի որոշմամբ սահմանված ապրանքների ցանկը լրացնել ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերի միջակայքին պատկանող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող մի շարք ապրանքների վրա։

 

Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

  • Կիսվել: