կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում է իրականացնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում է իրականացնում

Նպատակն է նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը:
Փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք

12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ
աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում

Գործատուին կփոխհատուցվի յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումար։
Շահառուն պետք է մուտք գործի ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf), Հաշվետվություններ բաժնում լրացնի 282-րդ Հայտը՝ ծրագրին համապատասխանելիությունը ստուգելու համար։

  • Կիսվել: