կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին աճել է 7.8%-ով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ին աճել է 7.8%-ով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-դեկտեմբերին 2018-ի համեմատ աճել է 7.8 տոկոսով: Այս մասին հայտնում են  ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից։

Ըստ տվյալների, 2019-ի հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9 տոկոսով, շինարարության ծավալը՝  4.6 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 15 տոկոսով:

Դրան զուգահեռ նվազել է գյուղատնտեսության համախառն արտարդրանքի ծավալը  4.2 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ՝  1.9 տոկոսով:  

Ինչ վերաբերում է սպառողական գների ինդեքսին, ապա 2018 թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ այն աճել է 1.4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.5 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2019-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 5.8 տոկոսով՝ կազմելով 182 հազար 750 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.8 տոկոսով:

 

  • Կիսվել: