երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանում հնդիկներն այսօր թվաքականակով երկրորդ համայնքն են ռուսներից հետո. դեսպան

Հայաստանում հնդիկներն այսօր թվաքականակով երկրորդ համայնքն են ռուսներից հետո. դեսպան

Այսօր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ամենամյա ապրանքաշրջանառությունը համեստ ցուցանիշներ ունի եւ կազմում է ընդամենը 200 մլն դոլար։ Այս մասին «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի ժամանակ մարտի 13-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

«Համաժողովի անցկացման գաղափարը ծագեց մոտ մեկ ամիս առաջ, երբ ինձ հրավիրեցին միջոցառման, որն ուղղված էր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բիզնես-շփումների ուժեղացման ուղիների որոնմանը»,- նշել է դիվանագետը։

Նա հուսով է, որ փոխշահավետ համագործակցությունը կզարգանա։

Դեսպանը հիշեցրել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ավելի վաղ ստորագրված համաձայնագրի մասին։

Նա նշել է համագործակցության կարեւորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ենթակառուցվածքի, լոգիստիկայի, դեղագործության, «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտներում։

Դիվանագետը տեղեկացրել է, որ հնդիկներն այսօր Հայաստանում թվաքանակով երկրորդ համայնքն են ռուսաստանցիներից հետո։

  • Կիսվել: