կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում աշխատանքն է սկսել ներդրումային-ֆինանսական համաժողովը

Հայաստանում աշխատանքն է սկսել ներդրումային-ֆինանսական համաժողովը

Մարտի 5-ին Հայաստանում աշխատանքն է սկսել ներդրումային-ֆինանսական համաժողովը։

Միջոցառումը կազմակերպվել է «Freedom Broker Armenia»-ի կողմից՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, եւ կոչված է դառնալու նշանային իրադարձություն ֆինանսական հատվածում։ Միջոցառումը նույն հարթակում հավաքել է ավելի քան 500 մասնակցի։ Ելույթ կունենան 20 խոսնակներ՝ խոշոր բիզնեսի առաջնորդներ եւ համաշխարհային մակարդակի փորձագետներ։

Համաժողովի գործնական ծրագիրը վերաբերելու է երկրի ֆինանսական հատվածի զարգացման կարեւոր ուղղություններին եւ հեռանկարներին։ Ամենամեծ իրադարձությունը լինելու է լիագումար նիստը՝ «Ներդրումային կլիման Հայաստանում եւ կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները» թեմայով։ Նախատեսվում է քննարկել երկրի հնարավորությունները օտարերկրյա ներդրողների համար, ֆինանսական շուկայի ենթակառուցվածքը, իրավիճակը կապիտալի շուկայում, ինչպես նաեւ պետական պարտքի սպասարկման խթանման տարբերակները։

Համաժողովի հետագա աշխատանքը կշարունակվի պանելային բանավեճերում ներքին ներդրողի զարգացման եւ կապիտալի շուկայում ընկերությունների ներգրավման հարցերի վերաբերյալ։ Կարեւորն այստեղ կլինի «Freedom Holding Corp»-ի վերլուծաբանների «Հայաստանը ֆոնդային շուկաների համաշխարհային քարտեզին» համալիր հետազոտության շնորհանդեսը։ Այն առաջին անգամ կներկայացվի լայն հանրությանը։

Համաժողովը կավարտի «Թվայնացումը՝ որպես ֆինանսական արդյունաբերության զարգացման կարեւոր գործոն» աշխատանքային նստաշրջանը, ինչից հետո մասնակիցները կկարողանան կարծիքներ փոխանակել եւ շփումներ հաստատել միջոցառման ոչ պաշտոնական մասի ընթացքում։

  • Կիսվել: