երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանից ԱՄԷ կարող է արտահանվել ձուկ-ձկնամթերք, մեղր և մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք

Հայաստանից ԱՄԷ կարող է արտահանվել ձուկ-ձկնամթերք, մեղր և մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ընթացող վեցամսա բանակցությունների, աշխատանքային քննարկումների և տեղեկատվության փոխանակման արդյունքում՝ համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ ձուկ-ձկնամթերքի, մեղրի և մեղվաբուծական արտադրանքի, կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի արտահանման առողջության վկայականները:
 
Արդյունքում նշված սննդատեսակները մեր երկրից արդեն կարող են արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ:

  • Կիսվել: