շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանի բնակչության հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար. Շվեյցարական բանկի հաշվետվություն

Հայաստանի բնակչության հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար. Շվեյցարական բանկի հաշվետվություն

Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է հաշվետվություն համաշխարհային հարստության մասին: Շվեյցարացիները Հայաստանին ներառել են միջինից էլ ցածր եկամտով երկրների շարքում: Այս մասին գրում է Rusarminfo-ն:

Հայաստանի բնակչության ընդհանուր հարստությունը կազմում է 42 միլիարդ դոլար:

Վրաստանը նույնպես ներառվել է միջինից ցածր եկամտով երկրների շարքում: Վրացիների ընդհանուր հարստությունը կազմում է 37 միլիարդ դոլար:

Իսկ Ադրբեջանը միջինից բարձր եկամտով երկրների ցանկում է` ընդհանուր 83 միլիարդ եկամտով:

Credit Suisse-ի գնահատմամբ` 2019 թվականին ՀՀ մեկ քաղաքացուն բաժին ընկնող միջին գումարի չափը 19 517 դոլար է:

  • Կիսվել: